երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մարզադպրոցների անվանակոչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մարզադպրոցների անվանակոչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Նշենք, որ փաթեթը վերաբերում է  մարզադպրոցներ անվանակոչելու հարցին:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Նիստի օրակարգում ընդգրկված ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը մինչև երկու ամսով հետաձգվել է:

  • Կիսվել: