երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ալեքսանդր Սարգսյանը շուրջ 2 մլն դոլարով վաճառել է իր ամերիկյան առանձնատունը․ hetq.am

Ալեքսանդր Սարգսյանը շուրջ 2 մլն դոլարով վաճառել է իր ամերիկյան առանձնատունը․ hetq.am

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջնեկ եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը մեղադրվում է խարդախության մեջ, այս տարվա հունիսին մոտ 2 մլն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատունը։ Այս մասին գրում է hetq.am-ը։

Պատգամավոր Սարգսյանը լյուքս առանձնատունը գնել էր 2,8 մլն դոլարով

Դեռ 2007-ին «Հետքը» գրել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը 2005-ին առանձնատուն է ձեռք բերել Լոս Անջելեսի Տարզանա թաղամասում (4935 Avenida Oriente, Tarzana, CA): Սարգսյանն այն ժամանակ ԱԺ պատգամավոր էր (2003-2012 թթ.) ու ՀՀ պետբյուջեից ստանում էր մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ: Բայց հասկանալի է, որ պաշտպանության նախարար, վարչապետ, ապա երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն այդ աշխատավարձի հույսին չէր ու դրանով չէր էլ կարող միլիոնանոց շքեղ գույք ձեռք բերել: Ալեքսանդր Սարգսյանի բիզնեսների մասին մամուլը միշտ էլ հեղեղված է եղել տարբեր հրապարակումներով:

301813034377_1280_1024_-I4J_mQIoHLOl3qg.jpg (135 KB)

Ալեքսանդր Սարգսյանն առանձնատունը գնել է 2005 թ. սեպտեմբերի 9-ին 2,8 մլն դոլարով: Սա «MonteVerde» փակ թաղամասի 30 լյուքս տներից մեկն է: Թաղամասը կամ համայնքը (community) շրջափակված է պարսպով, մուտք ունի միայն երկու կողմից, որոնք փակված են դարպասներով:

Նախկին պատգամավորն իր տունը գնել է հենց կառուցապատողից՝ «Manhattan Holding Co.»-ից: Հատկանշական է, որ դրա համար Սարգսյանը վարկ չի վերցրել, այսինքն՝ 2,8 մլն դոլարն ամբողջությամբ վճարել է իր միջոցներով: Դե, եթե նա ԱՄՆ մտնելիս իսկապես 30 մլն դոլար էր հայտարարագրել, ապա տան համար կանխիկով վճարում կատարելը խնդիր չէր լինի:

2005-ին գնված առանձնատունը կառուցվել էր 2004-ին, Ա. Սարգսյանը եղել է դրա առաջին բնակիչը: Փաստաթղթերում նա նշվում է իբրեւ միանձնյա սեփականատեր: Երկհարկանի տան մակերեսը 498 քմ է, իսկ ամբողջ հողակտորինը՝ 2060 քմ:

301813034408_1280_1024_I4oJBOCwcRWfnLIb.jpg (104 KB)

Տունն ունի 5 ննջասենյակ, 7 լոգասենյակ, 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, բակում կա լողավազան:

301813033146_1280_1024_Rtqxdy10LQlPyt4_.jpg (124 KB)

301813035474_1280_1024_SD4AlLs1Qn1f134c.jpg (111 KB)

Տունը գնելուց 8 ամիս անց՝ 2006-ի մայիսին, Ա. Սարգսյանը 332 հազ. դոլարի հիպոթեքային վարկ է վերցրել «World Savings Bank»-ից, որը պարտավոր էր մարել մինչեւ 2036 թ.: Նույն տարվա սեպտեմբերին նույն բանկից հայ պատգամավորը եւս մի հիփոթեքային վարկ է վերցրել 750 հազ. դոլարի չափով: Սա էլ պետք է մարվեր մինչեւ 2036 թ.: Այս երկրորդ վարկը վերցնելուց օրեր անց՝ 2006-ի հոկտեմբերին, Սարգսյանը փակել է 332 հազ. դոլարի վարկը (կարելի է ենթադրել, որ երկրորդ վարկի մի մասով փակվել է առաջինը):

301813035207_1280_1024_R9umOlHP3Prs_gF2.jpg (89 KB)

«Golden West Savings Assosiation Service Co.»-ն, որը «World Savings Bank»-ից վերցրած վարկերի հավատարմագրային կառավարիչն էր (trustee), 2007-ի հունիսին Սարգսյանին ծանուցել է, որ վերջինս չի կատարում իր վարկային պարտավորությունները: Խոսքը 750 հազ. դոլարի վարկի վճարումների մասին է: Ծանուցումը վարկառուի հանդեպ կիրառվող գործողությունների առաջին քայլն էր: Արդեն 2008-ի հունվարին հայտարարվել է աճուրդի մասին, որը պետք է տեղի ունենար նույն ամսում: Այսինքն՝ Ալեքսանդր Սարգսյանը կանգնել էր առանձնատունը կորցնելու վտանգի առաջ:

301813037675_1280_1024_Gq3VXPtXCSJvI2mr.jpg (103 KB)

Բայց նկատենք, որ մինչ այդ էլ՝ դեռ 2007-ին, հայ պատգամավորը փորձում էր վաճառել 2 տարի առաջ գնած տունը: 2007-ի փետրվարին գրել էինք, որ դրա վաճառքի գինը 3 մլն 395 հազ. դոլար է: Վերադառնալով 2008 թ.՝ նշենք, որ Սարգսյանի հանդեպ սկսված գործընթացը 2008-ի մայիսին, այդուհանդերձ, դադերեցվել է, եւ նա չի զրկվել տնից: Կարելի է ենթադրել, որ հայ պաշտոնյան սկսել է վճարումներ կատարել, եւ վարկի հավատարմագրային կառավարիչն ու բանկը հետ են կանգնել նրա գույքը վաճառելուց: 

 

2016-ի դեկտեմբերի նույն օրը Ա. Սարգսյանը 200 հազ. եւ 150 հազ. դոլարի երկու վարկ է վերցրել Եվգենի Բոնդարեւից, որոնց մարման ժամկետ չի նշվում փաստաթղթերում: 2017-ի փետրվարի նույն օրը նա փակել է այդ գումարները:     

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: