Վենեսուելայի ափերի մոտ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Վենեսուելայի ափերի մոտ գրանցվել է ևս մեկ հզոր երկրաշարժ։
Մասնավորապես՝ Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ տեղի ժամանակով ժամը 15:20-ին (Գրինվիչի ժամանակով 19:20-ին) 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արագուա նահանգի հյուսիսային հատվածից ոչ հեռու։
Հաղորդվել է մի քանի հետցնցումների և ավելի թույլ երկրաշարժերի մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ չորեքշաբթի Վենեսուելայում տեղի էին ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով երկու ստորգետնյա ցնցումներ։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 1 400-ը։



