ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ 

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ 

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ իր շնորհավորական խոսքն է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն Արմեն Աբազյան, ծառայության աշխատակիցներ, վետերաններ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Անվտանգությունը մեր երկրի կարևորագույն առաջնահերթությունն է, և դուք ձեր մշտական գործունեությամբ ապահովում եք դրա իրականացումը:

Ձեր առաքելությունը ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլև՝ պատիվ և ամուր պետականության երաշխիք: Մաղթում եմ հանրային վստահության առավել բարձրացում եւ ամրապնդում, ինչը ձեռք եք բերել մասնագիտական բարձր որակների և տարիների ծառայության շնորհիվ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

 

  • Կիսվել: