ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին հրահանգել է հեռացնել իրեն սպասարկող ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին հրահանգել է հեռացնել իրեն սպասարկող ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ազգային ժողովի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ՀՀ ոստիկանության պահանջը՝ հեռացնելու ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները:

՛՛Ազգային ժողովի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ՀՀ ոստիկանության պահանջը՝ հեռացնելու ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող ավտոմեքենաներինը՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: