շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը, առաջիկա օրերին կվերականգնվի ջրամատակարարումը. Արեն Մկրտչյան

Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը, առաջիկա օրերին կվերականգնվի ջրամատակարարումը. Արեն Մկրտչյան

Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը։ Առաջիկա օրերին կվերականգնվի ջրամատակարարումը։ Ալավերդիում էլեկտրաէներգիայի խնդիր ունի միայն Սանահին կայարանը։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։
 
Ախթալայում և Ալավերդու մի շարք թաղամասերում երեկ վերականգնվել է գազամատակարարումը։ Կապի խնդիրները նույնպես հիմնականում կարգավորված են։
 
«Վեոլիա Ջրի», ՀԷՑ-ի և «Գազպրոմի» մասնագետները տեղում, հաճախ վտանգավոր վայրերում, հսկայածավալ և օպերատիվ աշխատանք են կատարում։

  • Կիսվել: