երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի թունելը երկկողմանի երթևեկելի է

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի թունելը երկկողմանի երթևեկելի է

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ-ի թունելը, որը սեպտեմբերի 12-ին փակվել էր այդտեղ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով փակված, արդեն երկկողմանի երթևեկելի է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Սեպտեմբերի 12-ին, ժամը 13։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի երկրորդ թունելի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ թունելում, բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Renault» մակնիշի ավտոմեքենան. թունելը երկկողմանի փակ է։

Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: