շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության չարտերային չվերթը պաշտոնապես հաստատվեց

Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության չարտերային չվերթը պաշտոնապես հաստատվեց

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV-845 չարտերային չվերթը, որը կայանալու է հունիսի 11–ին ժամը 23։00-ին։

Տոմսի արժեքը՝ սկսած 125 ամ․ դոլարից։ Տոմսերի վաճառքը բաց է ավիաընկերության պաշտոնական կայքում՝ www.scat.kz:

ՀՀ կառավարության որոշմամբ 2020 թ. սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը, որի մեջ կատարված և 2021 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ՀՀ տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ. հուլիսի 11-ը։

ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021 թ. մայիսի 17-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է.

1. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ*, կամ

2. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ*։

Հայաստան մեկնել և Ղազախստան ժամանել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) անհրաժեշտ է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։

  • Կիսվել: