ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ակտաու-Երևան չարտերային չվերթով Հայաստան է վերադարձել 34 քաղաքացի, որից մեկը զորակոչիկ է

Ակտաու-Երևան չարտերային չվերթով Հայաստան է վերադարձել 34 քաղաքացի, որից մեկը զորակոչիկ է

 Ղազախստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 12-ին կայացել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5077 չարտերային չվերթը:

« Տեղեկացնում ենք, որ հուլիսի 12-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5077 չարտերային չվերթը: 24 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 9 ՂՀ, 1 ՌԴ քաղաքացի մեկնեց ՀՀ:

Նշյալ 34 քաղաքացիների թվում չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 1 զորակոչիկ։ Այդպիսով, ընդհանուր առմամբ, չարտերային չվերթներով ՀՀ վերադարձավ 5 զորակոչիկ:

Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ: Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: