Ակնալիճ գյուղի եզդիների սրբավայր «Տաուսե Մալաք և 7 հրեշտակներ» տաճարի տարածքում տղամարդը հանկարծամահ է եղել
Երեկ՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Ակնալիճ գյուղի եզդիների սրբավայր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության խմբի ավագ տեսուչի գլխավորությամբ: Պարզվել է որ Ակնալիճ գյուղի «Տաուսե Մալաք և 7 հրեշտակներ» տաճարի տարածքում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 63-ամյա Շիրին Ս.-ի ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը, նա հանկարծամահ է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում: