երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ախուրյանի ոստիկանները բացահայտեցին անասնագողությունը (տեսանյութ)

Ախուրյանի ոստիկանները բացահայտեցին անասնագողությունը (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի երեկոյան Նոր Ախուրյանի բնակիչ մի կին ոստիկանության Ախուրյանի բաժնում տվեց հաղորդում, որ ցերեկը գոմից գողացել են երկու հորթ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհետաձգելի միջոցառումներ: Պարզվեց, որ օգտվել էին դուռը բաց լինելու հանգամանքից, իսկ հորթերը մորթել էին գոմից քիչ հեռու՝ ջրատարի մոտ:

Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ սկսվեցին Ախուրյանի քրեական հետախույզների միջոցառումները: Օրեցօր նվազեց կասկածելիների շրջանակը, և հետևողական աշխատանքի արդյունքը երևաց նոյեմբերի 20-ին: Առավոտյան ժամը 11-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվեց Ախուրյանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Փաստերի ճնշման տակ նա խոստովանեց, որ գողությունը կատարել է ինքը, այնուհետև համագյուղացու մեքենայով միսը տեղափոխել են իր տուն: Ըստ համագյուղացու` նա չի իմացել, որ գործ ունի գողոնի հետ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: