ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ախալքալաքում իրավիճակը կայուն է, պաշտպանված է հասարակական կարգն ու անվտանգությունը. Վլադիմիր Բորցվաձե

Ախալքալաքում իրավիճակը կայուն է, պաշտպանված է հասարակական կարգն ու անվտանգությունը. Վլադիմիր Բորցվաձե

Ախալքալաքում կենտրոնացված են ոստիկանության ուժերը, որոնք տեղում իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի պաշտպանված լինի հասարակական կարգն ու անվտանգությունը,-այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ, Վլադիմիր Բորցվաձեն, ով Ախալքալաք էր այցելել տեղի ունեցած միջադեպից հետո, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը, գրում է akhaltskha.net-ը:

Ինչպես լրագրողներին ասել է փոխնախարարը, սպանության գործով ձերբակալվել է մեկ անձ: Ինչ վերաբերում է սեփականությունը վնասելու հարցին, Վլադիմիր Բորցվաձեի խոսքով, նշված գործով ընթանում է հետաքննություն:

 

  • Կիսվել: