ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ախալքալաքի փողոցները վերահսկում են ոստիկանության ուժերը եւ հատուկ նշանակության ուժերը

Ախալքալաքի փողոցները վերահսկում են ոստիկանության ուժերը եւ հատուկ նշանակության ուժերը

Այս պահին Ախալքալաքի փողոցները վերահսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ, գրում է akhaltskha.net-ը:

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսկիկ Ամիրանաշվիլու խոսքերով իրավիճակը վերահսկելի է։

«Սա քրեական գործ է: Եղել է սպանության փաստ: Դրանից հետո սպանվածի հարազատները այրել են մի քանի տներ: Այս պահի դրությամբ ոստիկանությունը լիովին վերահսկում էր իրավիճակը », — ասում է Բեսիկ Ամիրանաշվիլին:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը և կրելը) հոդվածներով:

  • Կիսվել: