երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին

«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին

Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժումը հրետանային հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին Լիբանանի հետ սահմանակից Իսրայելի տարածքում, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«Ի պաշտպանություն Գազայի հատվածում մեր հաստատակամ պաղեստինցի ժողովրդին՝ սահմանին իսրայելական թշնամու ուժերի տեղաշարժի մանրազնին հետախուզումից և հետևելուց հետո իսլամական դիմադրությունը ճշգրիտ հրետանային հարվածներ հասցրեց Ալ-Մալիքիայի (լքված պաղեստինյան գյուղ) ռազմական դիրքերին»,- ասված է հայտարարությունում:

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկները ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանամերձ թաղամասերում։ Լիբանանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ իսրայելական հրետակոծությունների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել տները Լիբանանի հարավում։ Իսրայելական կողմը հայտնել է Իսրայելի հյուսիսի մոտ 80 հազար բնակիչների մասին, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում։

  • Կիսվել: