երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ

Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ

Իսպանիայի իրավապահ մարմինները Ալխեսիրասի նավահանգստում առգրավել է մոտ 25 տոննա հաշիշ։ Այդ մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական գվարդիան։

Ըստ տարածված հաղորդագրության՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում։ Փաստաթղթերի համաձայն՝ փոխադրամիջոցը սեխ էր տանում Ֆրանսիա։ Սև շուկայում ապօրինի ապրանքի արժեքը կարող է հասնել 50 միլիոն եվրոյի: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:

Ինչպես պարզաբանել է Քաղաքացիական գվարդիան, հաշիշի առգրավված խմբաքանակը խոշորագույնն է 2005 թվականից ի վեր:

  • Կիսվել: