ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ախալքալաքի դպրոցները կբացվեն փետրվարի 1-ից

Ախալքալաքի դպրոցները կբացվեն փետրվարի 1-ից

Փետրվարի 1-ից Ախալքալաքի բոլոր դպրոցները և Վաչիան գյուղի դպրոցը կվերսկսեն իրենց աշխատանքը շենքային պայմաններում: Շենքում դասապրոցեսի սահմանափակումները, որոնք գործելու են Վրաստանի որոշ խոշոր քաղաքներում մինչև մարտի 1-ը, չեն վերաբերում Ախալքալաքին, գրում է jnews.ge-ն:

Հունվարի 18-ից՝ ամանորյա արձակուրդներից հետո, Ախալքալաքի մունիցիպալիտետում դասապրոցեսը վերսկսվել է, սակայն, որոշ դպրոցներ, մասնավորապես բոլոր քաղաքային դպրոցները և Վաչիան գյուղի դպրոցը, հեռավար են աշխատում:

Հեռավար դասառեժիմն այս դպրոցների համար սահմանվել է մինչև փետրվարի 1-ը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթական ռեսուրս-կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանի խոսքով, Ախալքալաքի բոլոր դպրոցները, ինչպես նաեւ Վաչիանի դպրոցը, փետրվարի 1-ից կվերսկսեն իրենց աշխատանքը շենքային պայմաններում:

Հիմնական հանձնարարականները, որոնց դպրոցները պետք է հետևեն, դա պարտադիր դիմակ կրելն է՝ ուսուցիչների և այլ աշխատակիցների կողմից, աշակերտների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 1,5 մետր, պետք է լինեն հակասեպտիկներ, ախտահանիչ միջոցներ և մակերեսները պետք է անընդհատ ախտահանվեն:

Նշենք, որ մունիցիպալիտետում համավարակի պայմաններում գործում է ուսուցման ճկուն ձևաչափը: Այն դպրոցներում, որտեղ կորոնավիրուսի տարածման վտանգ է առաջանում, ժամանակավորապես անցնում են հեռավար ուսուցման ռեժիմի:

 

  • Կիսվել: