երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ախալցխայում անցկացվել է ջահերով երթ (տեսանյութ)

Ախալցխայում անցկացվել է ջահերով երթ (տեսանյութ)

Ապրիլի 23-ին՝ երեկոյան Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող, գրում է akhaltskha.net-ը:

Երթը ավանդության համաձայն կազմակերպվել էր Զորի Զորյան երիտասարդական միության կողմից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։

Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:

  • Կիսվել: