հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում բացվեց «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում բացվեց «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում մեկնարկեցին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի դասերը։ Այսուհետ Ծղալթբիլայի պատանիները ևս հնարավորություն կունենան գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և ռոբոտաշինությանը, գրում է Akhaltskha.net-ը։

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Ծղալթբիլայում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Արմսվիսբանկի և Նորշեն-Ծղալթբիլա Հայրենակցական Բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։


  • Կիսվել: