ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ախալցխայի շրջանից թվով 70 խոշոր եղջերավոր անասուն են գողացել և տարել դեպի Թուրքիա

Ախալցխայի շրջանից թվով 70 խոշոր եղջերավոր անասուն են գողացել և տարել դեպի Թուրքիա

Ախալցխայի շրջանից դեպի Թուրքիայի սահման թվով 70 խոշոր եղջերավոր անասուն են ամերիկական տեղափոխել։ Գողացված անասունները պատկանել են հայկական Չեչերեկ գյուղի չորս բնակչի։ Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ գիշերով գյուղին պատկանող արոտավայրում, որը սահմանակից է Թուրքիային, գրում է Akhaltskha.net-ը։

Բնակիչների խոսքերով դեպքի վայրում կան ձիու ոտնահետքեր, որոնք անցնում են չեզոք գոտի։ Չեզոք գոտում էլ մնացել է մոլորված թվով չորս անասուն, որոնց իրավապահները չեն թույլատրում հետ վերադարձնել։ Նաեւ բնակիչներին չեն թույլատրում գնալ ոտնահետքերով դեպի չեզոք գոտի ասելով թե իբր չեզոք գոտում ոտնահետքերը կորչում են։

Ներքին գործերի նախարարություն հետաքննություն է սկսել դեպքի առիթով, սակայն ինչպես գյուղացիներն են ասում ոստիկանները կարծես լուրջ չեն վերաբերվում կատարվածին։

Հարկ է նաեւ նշել, որ սա առաջին դեպքն է Ախալցխայի շրջանում եւ այն հետաքրքրի ձեւով համընկավ տվյալ վայրերում ադրբեջանցի եւ թուշ հովիվների հայտնվելուն հետ, որոնք չնայած տեղի ֆերմերների դժգոհությանը իրենց ոչխարներին եւ անասուններին էին տեղափոխել արածելու Ախալցխայի շրջան։

  • Կիսվել: