կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշեցին Սուրբ Ծնուդը և Աստվածահայտնության տոնը

Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշեցին Սուրբ Ծնուդը և Աստվածահայտնության տոնը

Սույն թվականի Հունվարի 6-ին Հայ Առաքելակամ Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնուդն և Աստվածահայտնությունը։ Այն հանդիսանում է եկեղեցական տոներից առաջինը։ Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում նույնպես մատուցվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության Սուրբ և Անմահ Պատարագ, գրում է akhaltskha.net-ը:

Օրվա պատարագիչն էր Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը։ Հոգեշնորհ Հայր Սուրբ ըստ հավուր պատշաճի ընթերցեց օրվա խորհուրդը և ներկա հավատացյալներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի Սուրբ Ծննդյան պատգամն և օրհնությունը։Պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնեքի կարգ։

Հոգեշնորհ Հայր Սուրբը իր ողջույնի խոսքը ուղղեց հավատավոր հայորդիներին և ներկայացրեց 2021թ․ Խաչքավորին։ Այս տարի Աստծո նախախնամությամբ և օրհնությամբ Խաչքավոր ընտրվեց Ախալցիխեի բնակիչ Եկեղեցուն համայնքին հոգեհարազատ Րաֆայել Բաղդասարյանը։

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ Ավետիս։

  • Կիսվել: