երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ախալցիխեում 28 մարդ ամրագրել է «Sinopharm» չինական պատվաստանյութը

Ախալցիխեում 28 մարդ ամրագրել է «Sinopharm» չինական պատվաստանյութը

«Sinopharm» չինական պատվաստանյութը կարելի է ամրագրել Սամցխե-Ջավախքի 5 քաղաքներում: Ախալցիխեում 28 մարդ ամրագրել է «Sinopharm» պատվաստանյութի առաջին դեղաչափը` մայիսի 4-ից մայիսի 22-ը, իսկ Բորժոմիում ՝ 46, գրում է jnews.ge-ն:

«Sinopharm» պատվաստանյութը հնարավոր է ամրագրել Ախալցիխեում, Ախալքալաքում, Ասպինձայում, Ադիգենիում, Բորժոմիում: Սամցխե-Ջավախքի շրջանում միայն Նինոծմինդայում հնարավոր չէ պատվաստվել, այս մունիցիպալիտետի բնակիչները կարող են գրանցվել այլ մունիցիպալիտետներում, կամ Վրաստանի ցանկացած կլինիկայում, որտեղ իրականացվում է պատվաստում:

Ադիգենիում «Sinopharm»-ով պատվաստում են «Էվեքս» կլինիկայում, որտեղ միայն 1 անձ է ամրագրել: Ասպինձայում պատվաստումները նույնպես կատարվում են «Էվեքս» կլինիկայում, որտեղ պատվաստվելու իր ցանկությունն է հայտնել 6 մարդ: Ախալքալաքում էլ են պատվաստումները կատարվում «Էվեքս» կլինիկայում, բայց այստեղ ցանկացողներ դեռ չկան:

Քաղաքացիների ակտիվությունը Բորժոմիում համեմատաբար բարձր է: Այնտեղ պատվաստումները կիրականացվեն «Ջեո հոսպիթալս»-ում: Այս պահի դրությամբ, իրենց առաջին դեղաչափն ամրագրել են 46-ը:

«Sinofharm»-ի գրանցումը սկսվել է ապրիլի 27-ին: Այս դեղամիջոցով պատվաստումը կսկսվի մայիսի 4-ին: Ամրագրման կայքում օրերը հասանելի են մեկ կամ երկու օրվա ընդմիջումով: Sinofharm-ը միակ պատվաստանյութն է, որը կարող են ամրագրել 18 տարեկանից բարձր քաղաքացիները: Մյուս երկու պատվաստանյութերը, որոնք այժմ հասանելի են Վրաստանում՝ «AsrtaZeneca»-ն ու «Pfizer»-ը, հասանելի են համապատասխանաբար 55 և 65 տարեկան քաղաքացիների, ինչպես նաև բժշկական անձնակազմի համար:

Տվյալները վերցված են booking.moh.gov.ge կայքից ապրիլի 29-ի ժամը 13:00-ին:

  • Կիսվել: