ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ախալքալաքը ստացել է 300 դեղաչափ Sinopharm պատվաստանյութ

Ախալքալաքը ստացել է 300 դեղաչափ Sinopharm պատվաստանյութ

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցը ստացել է 300 դեղաչափ Sinofarm կորոնավիրուսի պատվաստանյութ, սակայն պատվաստումների պլատֆորմի վրա դեռ գրանցված մարդիկ չկան: Տեղեկությունը հաստատում է կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Թորոյանը: Նրա խոսքերով, պատվաստումը սկսելու համար սպասում են Առողջապահության նախարարության առաջարկություններին, գրում է jnews.ge-ն:

Կլինիկայում կա նաև Astrazeneca պատվաստանյութ, բայց միայն մեկ ամպուլ: Պատվաստվել չցանկացողների պատճառով, Ախալքալաքը Astrazeneca պատվաստանյութի 290 դեղաչափ հետ է ուղարկել:

Այս փուլում Sinopharm պատվաստանյութը մարզի ոչ մի կլինիկայում դեռ չի օգտագործված:

Սամցխե-Ջավախքում պատվաստման համար գրանցվել է 120 մարդ, որոնցից 14-ը AstraZeneka -ով պատվաստվելու, իսկ 106 –ը՝ Sinopharm- ով:

 

  • Կիսվել: