հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ակբա բանկի» Իջևանի մասնաճյուղը փակվել է, քանի որ աշխատակիցը եղել է կորոնավիրուսի վարակակիր

«Ակբա բանկի» Իջևանի մասնաճյուղը փակվել է, քանի որ աշխատակիցը եղել է կորոնավիրուսի վարակակիր

Տավուշի մարզի Իջևան քաղաքում գործող «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի մասնաճյուղը դադարեցրել է աշխատանքը, քանի որ ունեցել է կորոնավիրուսով վարակակիր աշխատակից, այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց բանկի հանրության հետ կապերի պատասխանատու Նարեկ Մանուկյանը։

«Բանկի աշխատակցի հետ բոլոր կոնտակտավորները մեկուսացված են», - ասաց բանկի ներկայացուցիչը։ Նրա փոխանցմամբ, բանկը բացի Իջևանից ունի ևս երեք մասնաճյուղեր։

«Հիմա ախտահանման աշխատանքներ ենք սկսելու անել, որ կարողանանք այդ մասնաճյուղի աշխատանքն ապահովել», - նշեց նա։

Նկատենք՝ Հայաստանում այսօրվա դրությամբ վարակակիրների թիվը 937 է, և դեպքերը 24 ժամվա ընթացքում ավելացել են 16-ով։ Փաստացի առողջացել են 777-ը, մահվան ելքերը 12-ն են։

  • Կիսվել: