հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը

Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը:

Առանց մրցութային ընթացակարգի ընկերության ընտրության մասին որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Աշխատանքները կատարելիս ընկերությունը կհամագործակցի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ, որը գերմանացի գործընկերներին կտրամադրի բոլոր ելակետային տվյալները: Բացի այդ, նախագծային աշխատանքների իրականացման մեջ կներգրավվեն համալսարանի ուսանողները:

Պայմանագրի գումարի չափը որոշման մեջ չկա, սակայն նշվում է, որ ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակներում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:

  • Կիսվել: