Աջափնյակի մետրոյի կառուցումը նախատեսվում է սկսել 2026 թվականին. Ավինյան
Այսօր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Աջափնյակի մետրոյի կառուցումը նախատեսում են սկսել 2026 թվականին:
Նա, մասնավորապես, նշեց. «Այս տարի ունենք պարզ փորձաքննությունը նախագծի, ունենք ՇՄԱԳ: Համալիր փորձաքննության ընթացքում ենք: Մենք ունենք բանակցություններ, որոնք կարելի է ասել արդեն գործնական փուլի են հասել Եվրասիական հիմնադրամի հետ, որը նաև ցանկություն է հայտնել ֆինանսավորել այս նախագիծը:
Մեր ծրագիրն է՝ հաջորդ տարվա ընթացքում կազմակերպել այս վերջնական համալիր փորձաքննության արդյունքները, ունենալ տեխնիկատնտեսական ամբողջական ուսումնասիրություն, տարվա առաջին եռամսյակում ունենալ կառավարության ներդրումային կոմիտեում դրական եզրակացություն և տարվա տարվա վերջում ունենալ շինարար-կառուցապատող, ով կսկսի շինարարությունը 2026-ի սկզբին»: