ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԻՆ ՓԾ տնօրենի մասնակցությամբ  քննարկվել է բնակչության պաշտպանության ոլորտում նախարարության համագործակցությունը Եվրամիության հետ

ԱԻՆ ՓԾ տնօրենի մասնակցությամբ քննարկվել է բնակչության պաշտպանության ոլորտում նախարարության համագործակցությունը Եվրամիության հետ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը մայիսի 18-ին ընդունել է Կիպրոսի Եվրոպական համալսարանի, Մոնտենեգրոյի ներքին գործերի նախարարության՝ Փրկարարության և պաշտպանության վարչության, Կիպրոսի բնակչության պաշտպանության ծառայության, Հելլենական հրշեջ ծառայության ներկայացուցիչներին:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արմեն Գասպարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, մաղթել աշխատանքային խմբին արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակչության պաշտպանության ոլորտում նախարարության համագործակցությունը Եվրամիության հետ:

2023 թվականին ՀՀ-ում նախատեսված է անցկացնել դաշտային վարժանք «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի պլանավորման և իրականացման գործընթացին մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը: Ծրագրի համաղեկավար է հանդիսանում Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչ Եվանգելոս Կատսարոսը:

Ճանաչողական այցի ընթացքում անդրադարձ է կատարվել վարժանքի նախապատրաստական աշխատանքներին, պլանավորվել են առաջիկա հանդիպումները:

 

  • Կիսվել: