շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՀԿ-ն համեմատել է կորոնավիրուսի ու «խոզի գրիպի» ցուցանիշները. ՌԻԱ Նովոստի

ԱՀԿ-ն համեմատել է կորոնավիրուսի ու «խոզի գրիպի» ցուցանիշները. ՌԻԱ Նովոստի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը համեմատություն է անցկացրել COVID-19-ի ու «խոզի գրիպի» ցուցանիշների, վարակի տարածվածության միջև, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 Ըստ լրատվականի՝ «խոզի գրիպի» ժամանակ վարակը տարածվում էր 2009 թվականի հունվարից մինչև 2010 թվականի օգոստոսը: Այդ ընթացքում աշխարհում վարակվել էր 1.6 մլն մարդ: Գրանցվել էր մահացության 18 հազար 449 դեպք: ԱՀԿ ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի դեպքում մահացության ցուցանիշը «խոզի գրիպի» համեմատ մի քանի անգամ ավելի է:

«Մենք գիտենք, որ կորոնավիրուսը շատ արագ տարածվում է և որ այն մահացու է: Այն 10 անգամ ավելի մահացու է, քան 2009 թվականին տարածում գտած գրիպի պանդեմիան»,- նշել է Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:

ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելը հնարավոր է վարակի վաղ հայտնաբերման, թեստավորման, մեկուսացման և կոնտակտավորներին վերահսկելու պարագայում:

  • Կիսվել: