երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ահազանգում է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի նախագահը. «Արմենիա» բժշկական կենտրոնում բժիշկների պատճառով հիվանդը մահացել է. shamshyan.com

Ահազանգում է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի նախագահը. «Արմենիա» բժշկական կենտրոնում բժիշկների պատճառով հիվանդը մահացել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ ապրիլի 7-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ Խաչատուր Մարոզյանը, ով հայտնել է,  որ  «Արմենիա» բժշկական կենտրոնում բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով վերակենդանացման բաժանմունքում Երևանի բնակիչ Հակոբ Սարգսյանը մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, ով նյութեր է նախապատրաստել և այն փոխանցվել է  հետաքննության բաժանմունք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Մարոզյանը «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի նախագահն է: 

  • Կիսվել: