ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ահազանգ ոստիկանությանը. գողացել են ՉԺՀ քաղաքացու պյուրեն

Ահազանգ ոստիկանությանը. գողացել են ՉԺՀ քաղաքացու պյուրեն

Մարտի 12-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոմն Գուրգեն եւ հայտնել օտարերկրյա քաղաքացուց կատարված գողության մասին, գրում է Aravot.am-ը:

ՉԺՀ քաղաքացի Ռ. Վ. Ք.-ն հետաքննիչի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ հյուրանոցի ճաշարանից գողացել են իր պատրաստած պյուրեն: ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ չինացու կերակուրը ոչ թե գողացել են, այլ այն ուղղակի թափել է հյուրանոցի տնօրեն Հ.Ա.-ն : Ռ. Վ. Ք.-ն հրաժարվել է հաղորդում տալ:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: