կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված

Ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված

Այսօր՝ փետրվարի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել  հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ:

Այս պահին տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:

Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ժամանել են նաև Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:

Մանրամասները՝ քիչ ուշ:



  • Կիսվել: