ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աղքատության մակարդակը Հայաստանում 23.5% է.վիճակագրություն

Աղքատության մակարդակը Հայաստանում 23.5% է.վիճակագրություն

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականին 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 8.6%-ով կամ 2.2 տոկոսային կետով և կազմել 23.5%։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։

«23.5% աղքատության մակարդակը նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել»,- գրել է պատգամավորը։

Նրա ներկայացրած ինֆոգրաֆիկայում ցույց է տրված երեք աղքատության գծերը՝ 2018 թվականի գներով:  Այսպիսով, 2018 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 23.5%, չափավոր աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 10.6% է, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1%։

 

 

  • Կիսվել: