Աղմկոտ պատմություն Գյումրու թիվ 29 դպրոցում․ թեստերի իրարամերժ պատասխանները բողոքի մեծ ալիք են բարձրացրել
Ուսուցիչների պարտադիր թեստավորման ժամանակ զավեշտալի դեպք է արձանագրվել Գյումրու թիվ 29 դպրոցում։ Կոլեկտիվից 65 հոգու թեստավորելիս՝ հայտնաբերել են 8 վարակակրի, սակայն նրանցից երեքն անմիջապես որոշել են կրկնակի թեստ հանձնել Գյումրի բժշկական կենտրոնում գործող մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկի մասնաճյուղում, ու մեկ օրվա տարբերությամբ կրկնաթեստի պատասխանները եղել են բացասական։
Հետաքրքիր է նաև այն, որ կրկնաթեստ հանձնած երեք ուսուցիչներից երկուսը վերջերս էին վարակվել վիրուսով, նրանցից մեկը ծանր թոքաբորբով բուժվել էր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսը՝ տանը։ Նրանց թեստերի առաջին պատասխանը ևս դրական է եկել, մինչև որ Գյումրու բժշկականում վճարովի թեստ հանձնելիս՝ հերքվել է դրական պատասխանը։ Թեստավորման պատասխանները սթրեսի մեջ են գցել շատերին, հարցը քննարկվել է անգամ Շիրակի մարզպետարանում։
Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը պատմեց հետևյալը․ «Մեզանից պաշտոնական նամակով ցուցակ ուզեցին, անմիջապես արձագանքեցինք, պատասխանեցին, որ վաղը ձեր դպրոց ենք գալիս նմուշառման։



