ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աֆրինում գտնվող եզդիական համայնքը թիրախավորված է Թուրքիայից հովանավորվող թուրքամետ խմբավորումների կողմից. Բաքոյան

Աֆրինում գտնվող եզդիական համայնքը թիրախավորված է Թուրքիայից հովանավորվող թուրքամետ խմբավորումների կողմից. Բաքոյան

ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանn իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ Աֆրինում գտնվող եզդիական համայնքը թիրախավորված է Թուրքիայից հովանավորվող թուրքամետ խմբավորումների կողմից:

«Սիրիական արմատական ​​խմբավորումները, հովանավորություն ունենալով Թուրքիայի կառավարության կողմից, վերահսկողություն են սահմանել Աֆրինի շրջանի՝ ներառյալ այդ տարածքում գտնվող եզդիական գյուղերի նկատմամբ։

Այս խմբավորումները բազմաթիվ վայրագություններ են իրականացնում եզդիների նկատմամբ, ստիպում են նրանց փոխել իրենց կրոնը, բռնագաղթել՝ միաժամանակ ստեղծելով պայմաններ տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխությունների համար։

Այս իսլամական արմատական ​​խմբավորումները վերջերս ոչնչացրել են շատ եզդիական սրբավայրեր, քանդել և հրկիզել եզդիական գյուղեր և բնակավայրեր։ Այս ամենը դասվում է պատերազմական հանցագործությունների շարքին։

Այս խմբերը ստիպում են տարածաշրջանի եզդիներին հաճախել իսլամական մզկիթներ։ Աֆրինում գտնվող եզդիների որոշ սրբավայրեր վերածվել են մզկիթների։ Դաժան վայրագություններ են իրականացվում եզդի կանանց և երեխաների նկատմամբ»,- գրել է նա:

Պատգամավորը նաև հրապարակել է եզդի աղջկա լուսանկարը, ով սպանվել է Թուրքիայից հովանավորվող թուրքամետ խմբավորումների կողմից:

  • Կիսվել: