Թուրքամետ ուժերը Սիրիայում հարվածել են երեխաների, կանանց ու տարեցների համար ապաստան ծառայող հիվանդանոցին
Դամասկոսի կառավարությանն առնչվող աշխարհազորայիններին պատկանող անօդաչու թռչող սարքը հարվածել է Շեյխ Մաքսուդ թաղամասում գտնվող Խալեդ Ֆաջր քաղաքացիական հիվանդանոցին: Այս մասին հայտնել է քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» կազմակերպությունը, որը դեմ է Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական բանակին։
Ըստ կազմակերպության՝հիվանդանոցը փլուզվել է:
«Քաղաքացիական անձինք՝ հիմնականում երեխաներ, կանայք և տարեցներ, ապաստան էին գտել Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասում գտնվող Խալեդ Ֆաջր հիվանդանոցում՝ համարելով այն անվտանգ վայր, նախքան այն Դամասկոսի կառավարությանը կից ուժերի ուղղակի հրետանային կրակի տակ ընկնելը։
Հիվանդանոցի թիրախավորումը համարվում է ռազմական հանցագործություն, հատկապես հաշվի առնելով, որ այն հստակ նշված էր այսպես կոչված «Պաշտպանության նախարարության» ավելի վաղ հրապարակած թիրախային քարտեզների վրա, ինչը համարժեք է բժշկական հաստատությունները կանխամտածված թիրախավորելու հրապարակային խոստովանությանը»։


