հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ադրբեջանը մարտի 15-18-ը խոշոր զորավարժություններ կանցկացնի

Ադրբեջանը մարտի 15-18-ը խոշոր զորավարժություններ կանցկացնի

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից զորատեսակների ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է minval.az–ը՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

«Զորավարժություններին, որոնք անցկացվելու են պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, ներգրավված կլինեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 100 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր», - ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: