չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանը բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ

Ադրբեջանը բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ

Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Razm.Info-ն։

«Արբանյակային լուսանկարների հիման վրա ձեզ ենք ներկայացնում Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են:

Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել»,- գրել է աղբյուրը։

  • Կիսվել: