երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Վագիֆ Խաչատրյանի «գործի» նյութերն ուղարկել Բաքվի զինվորական դատարան

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Վագիֆ Խաչատրյանի «գործի» նյութերն ուղարկել Բաքվի զինվորական դատարան

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ավարտել է Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի «գործի» հետաքննությունը և նյութերն ուղարկել Բաքվի զինվորական դատարան։ Այս մասին, ըստ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցների, այտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը։

Քրեական գործը հանձնվել է դատավոր Ջամալ Ռամազանովին։

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանի կողմից առևանգվել էր Հակարիի անցակետից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: