երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին:
 
«Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը սեպտեմբերի 19-ի ժամը 10:00 դրությամբ շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:
 
Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
 
Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 
Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: