շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Հունվարի 10-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։ 
 
Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանությունը, ադրբեջանցիները քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի
դիմային մասը։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակ է բացել, ինչի արդյունքում այրվել է տեղի բնակչի ավտոմեքենան:

Տեղեկացրել էինք նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Նախիջևանիկ գյուղի նռան այգում տրակտորով աշխատողների ուղղությամբ:

 

 

  • Կիսվել: