կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանից տեղափոխվել է Բաքու

Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանից տեղափոխվել է Բաքու

Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանից տեղափոխվել է Բաքու։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ադրբեջանական կողմին է հանձնվել զինծառայող Ռուսլան Պանախովը։

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։

Ըստ ՔԿ-ի` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 28-ին հայտնեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

  • Կիսվել: