շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Աբովյանի քաղաքապետարանի դիմաց բախվել են Range Rover-ն ու ավագ քննիչի Nissan-ը. կա վիրավոր

Աբովյանի քաղաքապետարանի դիմաց բախվել են Range Rover-ն ու ավագ քննիչի Nissan-ը. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքում, Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են Աբովյանի բնակիչ, 30-ամյա Արթուր Յոյչյանի վարած Range Rover մակնիշի 79 DA 799 համարանիշի և Եղվարդ քաղաքի բնակիչ Վազգեն Աբգարյանի վարած Nissan Altima մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործելԱբովյանի հիվանդանոցի բժիշկները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանն ու Կառլեն Բաղյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Կ. Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված Վ. Աբգարյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: