երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աբովյանի, Աշտարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Աբովյանի, Աշտարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Ճամբարակի, Գավառի, Թալինի, Արարատի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Աբովյանի, Աշտարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: