երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, պատճառը ավտովթարն էր

Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, պատճառը ավտովթարն էր

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել , որ Աբովյան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Shamshyan-ի հաղրշորդմամբ՝ պարզվել է, որ Աբովյան քաղաքի Արզնու խճուղի, Սևանի, Երևանյան և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Chrysler 200 LX մակնիշի ավտոմեքենաները, որի ժամանակ ավտոմեքենաներից մեկից դուրս է եկել մի քաղաքացի և իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 գնդակ։

Դեպքի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: