երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Աբովյան քաղաքի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Աբովյան քաղաքի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում գտնվող Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կիսաայրված, ինքնությունը չպարզված տղամարդու դի:Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկպաես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:

 Դեպքի փաստով Ավբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:  

Ոստիկաններն ու քննիչները աշխատում են նաև մի քանի վարկածի ուղղությամբ՝ այդ թվում՝ սպանության և ինքնահրկիզման:

  • Կիսվել: