հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աբովյան փողոցից բերման է ենթարկվել 10 ակտիվիստ, «Մարիոթ» հյուրանոցի մոտից՝ 14․ ոստիկանություն

Աբովյան փողոցից բերման է ենթարկվել 10 ակտիվիստ, «Մարիոթ» հյուրանոցի մոտից՝ 14․ ոստիկանություն

Երևանի տարբեր փողոցներ փակելու համար ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ակտիվիստներին։

 Աբովյան փողոցից բերման է ենթարկվել 10 ակտիվիստ, «Մարիոթ» հյուրանոցի մոտից՝ 14. նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ Այս մասին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։ 

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն պայքար է իրականացնում։

  • Կիսվել: