ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աբովյան-Նոր Հաճն կամրջի վրա բախվել են Ford և Skoda ավտոմեքենաները կա 5 վիրավոր

Աբովյան-Նոր Հաճն կամրջի վրա բախվել են Ford և Skoda ավտոմեքենաները կա 5 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 20:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Դ.-ի վարած Skoda մակնիշի և Արզնի գյուղի բնակիչ, 32-ամյա Մերուժան Ե.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Skoda-ի վարորդ Գևորգ Դ.-ն, նրա ուղևոր, Նոր Հաճնի բնակիչ, 27-ամյա Կարեն Դ.-ն և Ford-ի վարորդ Մերուժան Ե.-ն, նրա ուղևորներ, Նոր Արտամետ գյուղի բնակիչ, 34-ամյա Անդրանիկ Մ.-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Մհեր Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: