կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է նոր տարածքում

ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է նոր տարածքում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։ ԱԱՏՄ-ն Մեղրիի մաքսակետում արդեն իր առանձին տարածքն ունի՝ իր կանոնադրական գործառույթներն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի եւ վերջինիս տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետեւողական աջակցության շնորհիվ՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ համատեղ քայլերի արդյունքում ՀՀ սահմանը հատող անձանց հանդեպ բժշկասանիտարական վերահսկողական աշխատանքներին նոր որակ է հաղորդվում:

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ այստեղ ապահովված են աշխատանքային հարմար պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու նոր հատված։

  • Կիսվել: