երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավարն այցելել է Բագրատաշենի անցակետ

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավարն այցելել է Բագրատաշենի անցակետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։

Տարածքային կենտրոնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմի հետ։

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Թամարա Գուրգենյանն այցի ընթացքում տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։

Անդրադարձ է եղել կատարվելիք աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։

  • Կիսվել: