շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԱՏՄ աշխատակիցները հանդիպել են «Երևանտրանս»-ի ներկայացուցիչների հետ

ԱԱՏՄ աշխատակիցները հանդիպել են «Երևանտրանս»-ի ներկայացուցիչների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները հանդիպել են «Երևանտրանս» ՓԲ ընկերության ցամաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող 40-ից ավելի կազմակերպությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ։

Տեսչական մարմնի աշխատակիցները վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված COVID անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։

Քննարկման ավարտին ընկերությունների պատասխանատուներին տրամադրվել են իրազեկման թերթիկներ՝ տրանսպորտային միջոցներում փակցնելու համար։

ԱԱՏՄ մասնագետները ընկերությունների ներկայացուցիչներին մեկ անգամ ևս հորդորել են խստորեն պահպանել սահմանված անվտանգության նորմերը։

  • Կիսվել: