կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«9 պոլիկլինիկաների վերակառուցման մրցութային փաթեթները պատրաստ են». Անահիտ Ավանեսյան

«9 պոլիկլինիկաների վերակառուցման մրցութային փաթեթները պատրաստ են». Անահիտ Ավանեսյան

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում անդրադարձել է Գավառի պոլիկլինիկայի վերանորոգման խնդրին։

Նա նշել է, որ վերջին այցի ժամանակ եկել են այն համոզման, որ պոլիկլինիկայի հատվածը պետք է վերանորոգվի, և պացիենտները պետք է պատշաճ պայմաններում սպասարկվեն։

«Ծրագիրը մեկնարկել է ոչ միայն Գավառի պոլիկլինիկայի համար, 9 այլ պոլիկլինիկաների վերակառուցման, վերանորոգման և վերազինման աշխատանքների մրցութային փաթեթները պատրաստ են»,- ասել է նա՝ հավելելով, որ այս տարի, երբ նախագծերը պատրաստ լինեն, կանցնեն շինարարական աշխատանքներին։

  • Կիսվել: